Թեմա`
Ծնողավարումը թվային դարում
Ֆորմատ`
առցանց
Աղբյուր`
ՅՈՒՆԻՍԵՖ, «Ծնողի դպրոց» ՀԿ
Նկարագրություն
«Ծնողավարումը թվային դարում» ծրագրի մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Ծնողի դպրոց» ծնողավարման, կրթական և հոգեբանական աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսավորմամբ մշակել են առաջին հայալեզու համալիր կրթական ծրագիրը, որը 2025 թվականի փետրվարից հասանելի է առցանց կրթական ծրագրի ձևաչափով և անվճար հիմունքներով:
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ էլեկտրոնային սարքերը, համացանցն ու սոցիալական ցանցերը դարձել են մեր և մեր երեխաների կյանքի մի մասը։ Ինչպե՞ս օգտագործել դրանք որպես զարգանալու, առողջ ժամանցի և ուսման միջոց՝ առանց վնասելու երեխաներին և նրանց հետ մեր փոխհարաբերությունները։ Ամբողջ օրը Էլեկտրոնային սարքերից օգտվելը նույնքան ծայրահեղ է, որքան լրիվ դրանցից հրաժարվելը:
Ծնողավարության առցանց ծրագիրը մշակվել է Ծնողի դպրոցի հոգեբան մասնագետների կողմից, որոնց մասին մանրամասն տեղեկություն զետեղված է «Մասնագետներ» բաժնում: Ծրագիրը բաղկացած է չորս թեմաներից՝
1. Ծնող-երեխա արդյունավետ հարաբերություններն ու էկրանները
2. Ծնողավարական մոտեցումներն ու էլեկտրոնային սարքերը
3. Համացանցը և դեռահասները
4. Երեխաների անվտանգությունն ու առողջ սովորությունները թվային միջավայրում
Յուրաքանչյուր թեմա ունի իր սահմանված նպատակներն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև կից տեսանյութերի շարք, որոնք պետք է դիտել, կատարել տնային առաջադրանքները, ընթերցել լրացուցիչ ընթերցանության նյութերը և պատասխանել մի քանի հարցերի՝ ամրապնդելու ստացած գիտելիքները։ Ամեն թեմա ունի նաև իր ամփոփաթերթը, որի միջոցով հետագայում կկարողանաք հեշտությամբ վերհիշել անցած գիտելիքները ու հետևել, թե ինչպես եք կիրառում մասնագետների փոխանցած հմտություններն ու մեթոդները:
Դե ինչ, անցե՛ք մեզ հետ գիտակցված և դրական թվային ծնողավարության ծրագիրը՝ գրանցվելով կայքում։ Տեսադասերը հասանելի կլինեն միայն գրանցումից հետո։ Տեղերը սահմանափակ են: Դասընթացը հասանելի կլինի մինչև 2025 թ․ հունիսի 25-ը։
Սիրելի ծնող, եթե հետաքրքրված ես դրական ծնողավարման, դաստիարակության, երեխաների սնուցման և խնամքի թեմաներով, ապա այս ուսումնական դասընթացին զուգահեռ, խորհուրդ ենք տալիս նաև հետևել ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բեյբիսեֆ՝ www.babycef.am հարթակին:

Նպատակներ
ԻՆՉ ԵՔ ՍՈՎՈՐԵԼՈՒ
• Ինչպես օգնել երեխաներին քաղել էլեկտրոնային սարքերի օգուտները և չվնասվել դրանց կիրառումից
• Որ տարիքային փուլում որքան էկրանային ժամանակն է արդյունավետ
• Ինչպես օգնել երեխաներին էլեկտրոնային սարքերից բացի այլ հաճելի զբաղմունքներ գտնել
• Ինչպես կանոններ սահմանել էկրանների օգտագործման վերաբերյալ
• Ինչ հետևանքներ կարելի է կիրառել սահմանված կանոնները չպահպանելու դեպքում
Ծրագրի նպատակը ծնողներին թվային դարաշրջանով պայմանավորված մարտահրավերի մասին իրազեկելն է, ծնող-երեխա փոխվստահություն ապահովեը, ընտանիքում երեխայի զարգացման համար առողջ և ապահով միջավայրի ստեղծելը՝ նվազեցնելով հոգեբանական և ֆիզիկական ճնշումը երեխաների վրա, նպաստելով երեխաների ընդհանուր բարեկեցությանը:

Կառուցվածք
3 տեսանյութ
3 տնային առաջադրանք
1 լրացուցիչ ընթերցանության նյութ
1 ամփոփաթերթ
Կարճ հարցեր, որոնց պատասխանելով կամրապնդեք ստացած գիտելիքները
───────────────────────────────────────────
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից: Փաստաթղթում արտահայտված կարծիքները պատկանում են իրենց հեղինակներին և հնարավոր է ոչ միշտ համընկնեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների, Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականության կամ պաշտոնական դիրքորոշման հետ:

Սերտեֆիկատ ստանալու համար պետք է դրսևորեք կամք և համառություն։
Կարող եք վերադառնալ և կրկին փորձեք հաղթող դառնալ։